«Zoom Production» -ը հիմնադրվել է 1996 թ. մի խումբ պրոֆեսիոնալների կողմից: Ընկերությունը մասնագիտացված է հիմնականում վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի, հեռուստատեսային հաղորդումների, ինչպես նաև լուրերի ստեղծման մեջ: Բարեխիղճ աշխատանքի և մասնագիտական բարձր պատրաստվածության շնորհիվ ընկերությունը շուտով ձեռք բերեց տեղական և արտասահմանյան մի շարք խոշոր ընկերությունների վստահությունը և սկսեց համագործակցել դրանց հետ:
Ստեղծման առաջին տարում ընկերության նկարահանած «Կղզի և կղզիաբնակներ» ֆիլմը մասնակցել է Ֆրանսիայում կայացած վավերագրական ֆիլմերի փառատոնին, որտեղ շահել է մրցանակ:
1996-ից հանդիսանում է ՌԴ «НТВ» հեռուստաընկերության պաշտոնական գործընկերը Հայաստանում:
2008-ից պաշտոնապես համագործակցում է ԱՄՆ «APTN» տեղեկատվական գործակալության հետ:
23 աշխատանքային տարիների արդյունքում «Zoom Production» – ի ֆիլմադարանում տեղ են գտել բազմաթիվ վավերագրական, անիմացիոն, խաղարկային և կոմերցիոն ֆիլմեր:
Առանձին տեղ են զբաղեցնում բնապահպանական ուղղվածության աշխատանքները: