Անծանոթ Հայաստան

Նախագիծը 26 րոպե տևողությամբ կրթական-ճանաչողական ֆիլմերի շարք է: Այն փորձել է պատասխանել հայոց պատմությանը վերաբերող դեռևս անպատասխան մնացած հարցերին, բացահայտել Հայաստանի և հայերի հետ կապված անհայտ կամ քիչ ծանոթ պատմությունները և իրադարձությունները:
Ֆիլմաշարը մեզ ծանոթ և միևնույն ժամանակ անծանոթ Հայաստանի մասին է, որը թույլ է տալիս այն դիտարկել նոր աչքերով:

Մատենադարան. Ձեռագրերի գաղտնիքները

Հաղորդաշարը պատմում է հայկական ամենամեծ ձեռագրապահոցում գտնվող հնագույն ձեռագրերի ու գրքերի ստեղծման, գոյատևման պատմությունը: Յուրաքանչյուր ֆիլմն առանձին ներկայացնում է կոնկրետ ձեռագիր և նրա անցած ուղին: Այդ մասին պատմում են գիտակներն ու փորձագետները: Նրանց խոսքն ու պատմական տարբեր հայտնի փաստեր համադրելով՝ ուրվագծվում է այն միակ ու ճշմարիտ ուղին, որով անցել է տվյալ գիրը՝ Մատենադարանում հայտնվելուց առաջ: Հաղորդաշարի ընթացքում լուսաբանվում են տարբեր ասպարեզներում տեղ գտած գրեր՝ իրավական, բժշկական, աստղագիտական և այլն: Առանձնահատուկ ուշադրության են արժանացել գրի ստեղծման դարաշրջանի հրամայականները, գրի նշանակությունն ու ունեցած դերն իր ժամանակաշրջանում: «Մատենադարան. Ձեռագրերի գաղտնիքները» հաղորդաշարի նպատակներից մեկն է հասարակության լայն շերտերի շրջանակներում առաջացնել այն հետաքրքրությունը, որին իրապես արժանի է Մատենադարանը: Հաղորդումը վարում է Ստեփան Զաքարյանը:

 Վավերագրական ֆիլմերի սերիա ալկոհոլային խմիչքներ մասին

Սքոչ

Կուբան շշի մեջ

Աստվածների նեկտարը

Menu